Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՌԴ նախագահի՝ Հայաստան այցելության նախապատրաստման հարցը առանցքային է եղել Նալբանդյան-Լավրով հանդիպմանը

ՌԴ նախագահի՝ Հայաստան այցելության նախապատրաստման հարցը առանցքային է եղել Նալբանդյան-Լավրով հանդիպմանը
10.04.2015 | 12:05

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելության նախապատրաստական աշխատանքների հարցը եղել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման առանցքային թեմաներից մեկը՝ ասել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով մամուլում տարածված լուրը, թե Կրեմլը դեռևս քննարկում է ՌԴ նախագահի Երևան այցի հնարավորությունը: «ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները եղել են երեկ Մոսկվայում կայացած՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման առանցքային թեմաներից մեկը»,- ասել է Տիգրան Բալայանը:

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ